Հոդվածներ

Մարիանո. Հերթական առանց գոլերի ծննդյան տարեդարձը
01.08.2022
1893 0

Այսօր Մադրիդի «Ռեալի» դոմինիկացի հարձակվող Մարիանո Դիասը դառնում է 29 տարեկան, ինչը նրան դարձնում է ակումբի վետերաններից մեկը։ Խոսքը ոչ միայն տարիքի, այլ նաև  մրցաշրջանների մասին է, որը նա անցկացրել է 22 մլն եվրոյի դիմաց «Լիոնից» տեղափոխվելով։

Այս 4 տարիների ընթացքում Մարիանոն շատ հաճույք չի ստացել ֆուտբոլից և գոլեր չի խփել. 2018 թվականից նա 1907 րոպե է անցկացրել խաղադաշտում ու 7 գոլ խփել։ Այլ կերպ ասած, 4 տարում հարձակվողը ընդամենը 21 ամբողջական հանդիպման է մասնակցել մի թիմում, որը մրցաշրջանում 50-ից 60 հանդիպման է մասնակցում։

Մարիանոյի համար իրավիճակը հազիվ թե փոխվի. ակումբում նրա հետ հույսեր չեն կապում, բայց դա չի անհանգստացնում խաղացողին և նա լի է վճռականությամբ մնալ թիմում ևս մեկ տարի։

Այս ամառ մի քանի ակումբ դիմել է «Ռեալին»՝ Մարիանոյի կարգավիճակի հարցում կատարելով, բայց արդյունքում բոլորին կրկին «վախեցրել» է հարձակվողի բարձր աշխատավարձը։

Եվ չնայած դոմինիկացին Բենզեմայի հետ միասին միակ մաքուր «9» համարն է» թիմում, կան բոլոր ազդակները, որ Անչելոտին հաջորդ մրցաշրջանում կդիմի այլ հարձակվողների ծառայություններին։