Կառլո Անչելոտիի նախաղաղային մամուլի ասուլիսը:
«Վաղվա խաղը յուրահատուկ է լինելու, առավել ևս, որ դա դերբի է: Մենք երջանիկ ենք և անհամբերությամբ ենք սպասում երկար դադարից հետո կրկին «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալու համար:
«Մոդրիչն ու Կրոսը հիանալի հասկանում են իրենց դերը թիմում և իմ պահանջները: Նրանք գիտեն, որ կազմում շատ որակյալ ֆուտբոլիստներ կան: Հիմա անցումային պահ է և ես այս մասին ասել եմ մրցաշրջանի սկզբում:
Կասկած չկա, որ նրանք շատ կարևոր են թիմի համար: Նրանցից յուրաքանչյուրն ահռելի ներդրում ունի և նրանք շարունակելու են անել դա: Կասկած չկա: Ոչինչ չի փոխվել»:
«Ռոտացիան հաջողության բանալին է: Բոլոր ֆուտբոլիստներն առաջվա պես մոտիվացված են»:
«Վալվերդեն ԱԱ-ից վերադառնալուց հետո լավագույն մարզավիճակում չէ: Մենք սպասում ենք, թե երբ նա մարզավիճակ կհավաքի»:
«Չեմ կարծում, թե արդար է առաջիկա խաղում Սեբալյոսին ու Ասենսիոյին թողնել պահեստայինների նստարանին: Բայց մեք պետք է ռոտացիայի դիմենք մրցաշրջանի այս հատվածում: «Ատլետիկոյի» դեմ մրցավեճում ես դուրս եմ բերելու լավագույն կազմը»:
«Ալաբան կխաղա վաղը: Չուամենին, Ազարը, Կարվախալն ու Լուկաս Վասկեսը՝ ոչ»:
«Նաչոն կարող է խաղալ յուրաքանչյուր դիրքում և նա միշտ դա արել է լավագույն կերպով: Իհարկե, նա նախընտրում է ելույթ ունենալու կենտրոնական պաշտպանի դիրքում և ես տեղյակ եմ դրա մասին: Ահա թե ինչու նա վաղը կխաղա աջ եզրում (ծիծաղում է)»:
«Մինչև հունիս տրանսֆերներ չեն լինի: Ֆրան Գարսիան մեր սանն է: Մենք կվերլուծենք նրա գործողությունները, բայց որևէ որոշում չենք կայացնի նախքան մրցաշրջանի ավարտը»:
«Չուամենին պատրաստ կլինի կիրակի օրը կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին: Միգուցե ապագայում նա և Կամավինգան կիսապաշտպանական զույգ կազմեն»: