Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլային ակադեմիան բացառիկ արդյունքներ է գրանցում:
Marca-ն հայտնում է, որ «Սերուցքայինների» ակադեմիայի 191 սաներ հանդես են գալիս պրոֆեսիոնալ լիգաներում:
«Կաստիլյայի» լավագույն ներկայացուցիչներից վերջինը, որը համալրել է «Արքայական ակումբի» առաջին թիմը, Ռաուլ Ասենսիոն է: Իսպանացին պարբերաբար ընդգրկվում է մեկնարկային կազմում ու հուսալի խաղ ցուցադրում:
Fanat, Realmadid.am