«Սելթիկի» դեմ կայացած հանդիպումը Լուկա Մոդրիչի համար ՉԼ-ում 100-րդն էր «Ռեալի» կազմում։
Այդպիսով նա դարձավ 8-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 հանդիպում անցկացնել ՉԼ-ում՝ հանդիսանալով «Արքայական» ակումբի ֆուտբոլիստ։
Նման ցուցանիշ գրանցել են նաև Իկեր Կասիլիասը (150 խաղ), Ռաուլը (130), Ռամոսը (129), Բենզեման (124), Կարլոսը (107), Մարսելոն (102) և Ռոնալդուն (101)։
Խորվաթ ֆուտբոլիստը նաև յուրահատուկ ցուցանիշ է գրանցել՝ ՉԼ-ում «Ռեալի» կազմում անցկացրած իր 100-րդ խաղում դառնալով գոլի հեղինակ։ Նա ակումբի պատմության միակ ֆուտբոլիստն է, ում դա հաջողվել է։
Los Merengues, Realmadrid.am