«Ռեալը» այլևս չի պատրաստվում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գումար ծախսել։
As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» որևէ նոր տրանսֆեր չեն ցանկանում իրականացնել, չնայած այն ամենին, որ նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի կազմը կրճատվել է մեկ ֆուտբոլիստով։
Միակ նոր ձեռքբերումը կարող է լինել ազատ գործակալի կարգավիճակով։ «Ռեալում» դեռ դիտարկում են նոր պաշտպան թիմ հրավիրելու տարբերակը։ Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» նախկին պաշտպան Մաթս Հյումելսի ծառայություններով, ով ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Los Merengues, Realmadrid.am