Հոդվածներ

Բուտրագենյո. «Կարիմը «Ռեալի» լեգենդն է»
24.01.2023
1775 0

Էմիլիո Բուտրագենյոն գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին:

««Սան Մամեսում» միշտ էլ դժվար է խաղալը: Կարիմ Բենզեման շատ բարդ գոլ խփեց: Նա «Ռեալի» լեգենդն է: Կարիմը ֆուտբոլիստ է, որը շատ գոլեր է խփում, ոչ թե գոլահար, որը խաղում է ֆուտբոլ:

Նա հանճարեղ ցուցանիշներ ունի»,- Բուտրագենյոյի խոսքը փոխանցում է DAZN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» դափնեկիրն անցկացրել է 18 խաղ, խփել 12 գոլ ու կատարել 1 ասիստ:

Fanat, realmadrid.am



Ամենակարդացված