Վերջին տարիներին թոփ ակումբները բազմիցս քննադատալ են ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերի ձևաչափերը և նույնիսկ փոփոխություններ առաջարկել։
Ամեն բան ավելի լարվեց, երբ «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենթուսի» մակարդակի ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին։
ՈՒԵՖԱ-ն իր հերթին քայլեր ձեռնարկեց մրցաշարերի ձևաչափերը փոխելու համար։ Դևիդ Օրնշտեյնը նոր առաջարկով է հանդես եկել, որը նախատեսված է հաջորդ տարվա համար։
Նախատեսվում է անցկացնել նոր մինիմրցաշար, որին կմասնակցեն 4 ակումբներ, և որը տեղի կունենա ամռանը։ Այն կկոչվի «Բացման մրցաշար» («Opening Tournament»)։
Մրցաշարին հիմնական տեղ կունենա ՉԼ-ի հաղթողը, իսկ մյուս երեք մասնակիցները մեծ հավանականությամբ կլինեն կիսաեզրափակչի մասնակցած ակումբները։
Այս կերպ Մադրիդի «Ռեալը» կարող է արդեն հաջորդ տարի մասնակցել նոր մրցաշարին։
Los Merengues, Realmadrid.am