Իսպանիայի գավաթի խաղարկության «Ռեալ» - «Աթլետիկո» քառորդ եզրափակիչ առաջին խաղը կսպասարկի մրցավար Սեսար Սոտո Գրադոն:
Նա «Արքայական ակումբի» խաղերը դատել է 11 անգամ. «Ռեալը» տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն, նույքան խաղ էլ գրանցվել է ոչ-ոքի:
Սոտո Գրադոն 1 անգամ է սպասարկել «Աթլետիկոյի» խաղը: Դիեգո Սիմեոնեի թիմը հաղթել է նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» գավաթային մադրիդյան դերբին կկայանա հունվարի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: