Վերջին տարիներին «Ռեալի» նպատակը տրանսֆերային շուկայում կիսապաշտպաններն են, որոնք ապագայում պետք է փոխարինեն Կրոսին ու Մոդրիչին:
Այդ պատճառով էլ թիմ եկան Չուամենին ու Կամավինգան: Այնուամենայնիվ, մեծագույն խորվաթի ու գերմանացու ելույթները մադրիդյան ակումբի կազմում այնքան տպավորիչ են, որ թիմը դեռ ակտիվորեն փնտրում է նրանց արժանի փոխարինողիների:
Այս պահին «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակները Ջուդ Բելինգեմն («Բորուսիա Դորտմունդ») ու Էնցո Ֆերնանդեսն («Բենֆիկա») են: Ակնհայտ է, որ «Ռեալը» ավելի շատ հետաքրքրված է բրիտանացուն թիմ հրավիրելու ուղղությամբ, բայց արգենտինացու տրանսֆերի հավանակնությունը նույնպես քիչ չէ: Բելինգեմը կարող է իջեցնել իր ֆինանսական պահանջները՝ հաշվի առնելով, որ մադրիդյան ակումբը նրան ալտերմանտիվ տարբերակ ունի պորտուգալական ակումբում:
2009 թվականին «արքայական» ակումբն արդեն նման իրավիճակի բախվել է, երբ աշխատում էր «Լիվերպուլի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերի ուղղությամբ:
Անգլիական ակումբը երկար ժամանակ չէր համոզվում, ինչից հետո իսպանացիները հայացքն ուղղեցին «Ստանդարտի» հեռանկարային կիսապաշտպան Դեֆուրի ուղղությամբ և մերսիսայդներն այդ ժամանակ հանձնվեցին՝ բասկ կիսապաշտպանին բաց թողնելով 35 միլիոն եվրոյի դիմաց:
ԱԱ-2022-ից առաջ «Բորուսիան» փորձել է նոր պայմանագիր կնքել Բելինգեմի հետ՝ սահմանելով 150 միլիոն եվրո հրաժարագին, սակայն բանակցությունները ձախողվել են: Այսպիսով, ելնելով ֆուտբոլիստի՝ ակումբը փոխելու ցանկությունից, ամռանը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը զգալիորեն ավելի ցածր կգնահատվի:
Հարկ է նշել, որ Ֆերնանդեսի տեղափոխությունն իրականցնելը նույնպես էժան հաճույք չէ: «Բենֆիկան» պատրաստ է լսել միայն 120 միլիոն եվրո կազմող առաջարկներ: