Relevo-ի լրագրող Սերխիո Սանտոսի փոխանցմամբ, Դանի Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի առաջատար ակումբներ։
Սեբալյոսը արդեն երկար ժամանակ է, ինչ «Ռեալի» ֆուտբոլիստ է, և այդ ընթացքում երկու մրցաշրջան վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Արսենալի» կազմում։ Այժմ նա «Արքայական» ակումբում է, սակայն չի համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ։
Չնայած այդ ամենին, Անչելոտին հաճախ է նրան փոխարինման դուրս բերում։ «Վիլյառեալի» դեմ գավաթային խաղում նա խփեց նաև թիմի հաղթական գոլը։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ գալիք ամառը, և Relevo-ի փոխանցմամբ, ակումբը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել ֆուտբոլիստին։ Սա նշանակում է, որ ամռանը Սեբալյոսը կարող է հեռանալ «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով։
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 9 մլն եվրո։ Այդ ամենը հաշվի առնելով մի շարք եվրոպական առաջատար ակումբներ դիտարկում են նրա տրանսֆերը իրականացնելու տարբերակը։
Los Merengues, Realmadrid.am