Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տանը 5-2 հաշվով հաղթեց «Սելտային» ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Marca-ի հաղորդմամբ՝ Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել: Բուժզննումը ցույց է տվել, որ ֆրանսիացին բաց կթողնի 3 շաբաթ: Ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի մադրիդյան դերբիին, որը կկայանա փետրվարի 9-ին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան անցկացրել է 8 հանդիպում ու դարձել 2 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am