Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալն» ուժերը չափեց «Էլչեի» հետ։
Խաղի հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին և թիմերը հանդիպումը շարունակեցին լրացուցիչ ժամանակում։
Հանդիպման 102-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Մարսելոն, որից 2 րոպե անց «Էլչեն» առաջ անցավ հաշվի մեջ (Վերդու 104՛):
Հանդիպման 108-րդ րոպեին Իսկոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 115-րդ րոպեին Էդեն Ազարի գոլը հաղթանակ պարգևեց մադրիդցիներին։
Այսպիսով, «Ռեալը» անցնում է մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ։