Հոդվածներ

ՖՖՖ նախագահը ներողություն է խնդրել Զիդանից
09.01.2023
4910 0

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն ներողություն է խնդրել Զինեդին Զիդանի հասցեին արած հայտարարությունների համար: 

«Ցանկանում եմ ներողություն խնդրել հայտարարություններիս համար, որոնք չեն արտացոլում մտքերս ու ոչինչ չեն ասում Զիդանի նկատմամբ ունեցած վերաբերմունքիս մասին:

Խոստովանում եմ, որ անզգույշ եմ խոսել, ու անհասկանալի վիճակ է ստեղծվել: 

Զինեդին Զիդանը գիտի, որ ես ու Ֆրանսիայի ժողովուրդն անսահման հարգանքով ենք վերաբերվում իրեն»,- Լե Գրեի խոսքը փոխանցումէ  Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Fanat, Realmadrid.am