Հոդվածներ

Սեբալյոս․ «Այս խաղերը մեզ օգնեցին ռիթմ հավաքել»
07.08.2024
510 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մեկնաբանել է DirecTV Soccer Champions Tour-ի շրջանակներում կայացած «Ռեալ» – «Չելսի» ընկերական հանդիպումը (2-1)։

Իսպանացի կիսապաշտպանը, որը 28 տարեկան դարձավ, ասել է․ «Մենք լավ զգացողություն ունենք։ Երկու շաբաթ մարզումից  հետո մենք լավ մեկնարկ ենք գրանցել։ Խփելով առաջին գոլը՝ խաղը արագ բացվեց։ Ես շատ երջանիկ եմ և ինձ համար շատ մեծ պատիվ է ծննդյան տարեդարձս նշել այս մարզաշապիկով»։

Վինիսիուս Ժունիորի հիանալի մարզավիճակը

«Վինիսիուսն արդեն շատ տարիներ շատ բարձր խաղամակարդակ է ցուցադրում։ Սա նրա առաջին այսպիսի փոխանցումը չէր։ Նրա մակարդակն արժանի է գովասանքի և հիմա աշխարհում լավագույնն է»։

Եվրոպայի սուպերգավաթ

«Ես երջանիկ եմ այստեղ, հիմա մենք կենտրոնացած ենք Եվրոպայի սուպերգավաթի ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք վերադառնալ Մադրիդ, հանգստանալ և հրաշալի հանդիպում անցկացնել»։

Հիանալի մինչմրցաշրջան

«Նախորդ տարի ես կայուն չէի, քանի որ վնասվածք ստացա, որը տևեց 3 ամիս։ Բայց հիմա ինձ լավ եմ զգում։ Այս րոպեներն ինձ օգնեցին վստահություն հավաքել և հիմա ես ցանկանում եմ դժվարացնել մարզչի գործը։

Թիմի ֆիզիկական աշխատանքը մինչմրցաշրջանում տպավորիչ էր։ Խաղերը օգնեցին ռիթմ հավաքել։ Մենք շատ լավ դրսևորեցինք մեզ և հարմարվեցինք այն եղանակին, խաղադաշտին և քաղաքին, որտեղ ճամփորդեցինք»։

ԱՄՆ ընդունելությունը

«Այսօրվա ընդունելությունը տպավորիչ էր։ ԱՄՆ–ի բոլոր քաղաքներում քեզ զգում ես ինչպես տանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ երգում ակումբի օրհներգը և այնպիսի տպավորություն է, որ Մադրիդում ես»։