«Ռեալը» հետաքրքրված է Խորվաթիայի հավաքականի երկու ֆուտբոլիստների ծառայություններով։
Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, «Սերուցքայինները» ուշադիր հետևում են Յոշկո Գվարդիոլի ելույթներին։ Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբը չի պատրաստվում մեծ գումարներ վճարել նրա տրանսֆերի համար։ Տեղափոխությունը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ տրանսֆերային արժեքը բավարարի «Ռեալի» ցանկությունները։
Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, «Լեյպցիգը» ցանկանում է Գվարդիոլին դարձնել ամենաթանկարժեղ պաշտպանը, ինչը նշանակում է, որ նրա տրանսֆերը կգնահատվի ավելի քան 100 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Լովրո Մայերին, ապա նրա տրանսֆերը կախված է ֆուտբոլիստի իրավիճակից։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կիսապաշտխանությունում և այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղերում դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 22 մլն եվրո։
«Ատլետիկոն» ևս հետաքրքրված է նրա ծառայություններով և հետևում է նրան դեռ նախորդ տրանսֆերային պատուհանից։
Los Merengues, Realmadrid.am