«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Արգենտինա - Խորվաթիա (3-0) հանդիպման 11-մետրանոցի մասին, որը իրացրել էր Լիոնել Մեսին:
«Արգենտինան արդար հաղթեց խաղը: Այսօր նրանք ավելի լավն էին ու արժանի էին այս արդյունքին, սակայն պետք է հիշատակել մի բանը, որը, սովորաբար չեմ անում:
Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, սակայն Օրսատոն վատագույններից է: Իմ մոտ վատ հիշողություններ են,- ասել է Խորվաթիայի հավաքականի ավագը:
Հիշեցնենք, որ Խորվաթիան դեկտեմբերի 17-ին երրորդ տեղի խաղում կմրցի Ֆրանսիա - Մարոկկո զույգի պարտվողի հետ:
Fanat, Realmadrid.am