Իսպանիայի առաջնության 3–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լաս Պալմասի» հետ։
Մոլեյրոյի (5') գոլին պատասխանեց Վինիսիուս Ժունիորը (69'), որը դիպուկ իրացրեց 11–մետրանոցը։
Կառլո Անչելոտիի թիմը 5 միավորով 4–րդն է և առաջատար «Բարսելոնային» զիջում է արդեն 4 միավոր։