Հոդվածներ

Հայտնի է՝ ով կարող է փոխարինել Անչելոտիին «Ռեալում»
03.05.2024
3914 0

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կարող է դառնալ Կառլո Անչելոտիի հետնորդն «Արքայական ակումբում»:

Այս մասին Relevo-ի հետ զրույցում հայտնել է նրա գործակալ Օսկար Ռիբոն:

«Ալվարոն ցանկանում է դառնալ «Ռեալի» մարզիչ: Նա ակտիվ աշխատում է իր նպատակն իրականացնելու համար: Չեմ կասկածում, որ կդառնա Կառլո Անչելոտիի հետնորդն ու օրերից մի օր տեղ կզբաղեցնի «Սանտիագո Բեռնաբեուի» պահեստայինների նստարանին»:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված