Բրազիլիայի հավաքականը Խորվաթիայից կրած պարտությունից հետո լքեց պայքարը ԱԱ 2022-ում։
«Ռեալի» և բրազիլացիների հարձակվող Վինիսիուս Ջունիորը տվել է իր մեկնաբանությունը այդ տեղի ունեցածի վերաբերյալ։
«Ես լացել եմ խաղադաշտում, լացել եմ հանդերձարանում, լացել եմ ինքնաթիռի մեջ, լացել եմ տուն հասնելիս և կլացեմ ամեն անգամ, երբ վերհիշեմ, թե որքան մոտ էինք մենք։ Անկասկած դա իմ կյանքի վատագույն օրն էր։ Ես չափազանց հիասթափված եմ։
Բայց ես սիրում եմ ֆուտբոլը, և այն ինձ հնարավորություն կտա օգնելու Բրազիլիային վերադառնալ այն դիրքը, որին նա արժանի է։ Աստծո ծրագրերն ավելի մեծ են, քան մերը։ Բրազիլիան կվերադառնա ավելի ուժեղ։
Բրազիլիա, հազար ներողություն եմ խնդրում։ Մենք ձախողվեցինք ամենակարևոր պահին ու հիասթափեցրինք բոլորին։ Շնորհակալություն աջակցության և սիրո համար։ Դուք ուղղակի հիանալի էիք։ Բրազիլիան կգրավի աշխարհը 2026 թվականին. Հիշե՛ք դա». նշել է Վինի Ջունիորը։
Los Merengues, Realmadrid.am