Հոդվածներ

Զիդանի ապագան անորոշ է
02.12.2020
1876 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ապահովագրված չէ մնալուն իր պաշտոնին։

48-ամյա ֆրանսիացին Լա լիգայում «Ալավեսի» (1-2)  ու ՉԼ-ում «Շախտյորի» (0-2) դեմ պարտվելուց հետո հայտարարել է, որ չի մտածում հրաժարականի մասին։

Սակայն ակումբում հիմա մարզչի աշխատանքը մանրակրկիտ զննում են՝ համապատասխան եզրակացության գալու համար, հաղորդում է Marca-ն։

«Ռեալում» առաջվա պես վստահ չեն Զիդանի վրա։ Մասնագետի ապագան հարցականի տակ է։ Ակումբում հույս ունեին, որ թիմն արագ կվերականգնվի «Ալավեսի» դեմ պարտվելուց հետո, այդ իսկ պատճառով էլ «Շախտյորի» դեմ պարտությունը մասնագետին ծանր դրության մեջ է գցել։

Այնուամենայնիվ, վերջնական որոշման համար, ղեկավարությունը սպասելու է թիմի առաջիկա արդյունքներին։


Ամենակարդացված