• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսը հանդիպում կունենա Մոդրիչի և Կրոսի հետ. Անչելոտին ցանկանում է, որ նրանք մնան

Հոդվածներ

Պերեսը հանդիպում կունենա Մոդրիչի և Կրոսի հետ. Անչելոտին ցանկանում է, որ նրանք մնան
09.05.2024
1075 0

Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագան Մադրիդի «Ռեալում» կորոշվի առաջիկա օրերի ընթացքում։ 

MadridXtra-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մոտ օրերս հանդիպում կունենա կիսապաշտպանների հետ։ 

Նշվում է, որ Կարլո Անչելոտին անձամբ է հյատնել Մոդրիչին և Կրոսին թիմում պահելու իր ցանկության մասին։ 38-ամյա Մոդրիչը վերջին շրջանում իրեն կարևոր ֆուտբոլիստ է զգում թիմում։

Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերը նախատեսված են մինչ սույն թվականի հունիսի 30-ը։

Los Merengues, Realmadrid.am