«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Ինտերի» դեմ խաղի ակնկալիքներով։
– Ինչպիսի՞ խաղ եք ցանկանում տեսնել վաղը.
«Ես ուզում եմ հաղթել։ Ես կարող էի ասել, որ ցանկանում եմ լավ խաղ տեսնել, բայց ես չեմ ցանկանում խաղալ այնպես լավ, ինչպես «Բետիսի» դեմ ու պարտվել։ Ես ուզում եմ հաղթել։ Մենք 8 խաղ ենք անցկացնելու ՉԼ-ի հաջորդ փուլ դուրս գալու համար, ու ես կարծում եմ, որ մենք դա կանենք։ Սակայն ես ուզում այս խաղին առանձնահատուկ ձևով մոտենալ՝ չմտածելով մնացած 7 խաղերի մասին։ Ես հաղթանակ եմ ուզում». նշել է Մոուրինիոն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն