Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն տևական ժամանակ է ինչ նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է, որը թիմը կգլխավորի ԱԱ-2026-ի ժամանակ: Ընթացիկ Մունդիալի մեկնարկից առաջ բրազիլացի ֆունկցիոներները կապ են հաստատել Գվարդիոլայի ու Անչելոտիի հետ:
Իսպանացին հետաքրքրված չի եղել Բրազիլիայի հավաքականում աշխատելու տարբերակով, իսկ ավելի ուշ նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Իսկ Անչելոտին, որի հետ դեռ կապ են հաստատել հոկտեմբերին, հայտնել է, որ պատրաստ է քննարկել աշխատանքը Բրազիլիայում, սակայն երկու պայմանով՝ բանակցությունների սկզբում այդ պաշտոնը պետք է թափուր լինի, իսկ 2022/23 մրցաշրջանը նա պետք է ավարտի «Ռեալում»: Այսինքն 2023 թվականի հունիսին 63-ամյա մասնագետը պատրաստ կլինի գլխավորել «պենտակամպիոններին»:
Այսպիսով, Անչելոտիին այդ պաշտոնում նշանակելու համար նախ պետք է պայմանավորվել «Ռեալի» հետ, քանի որ իտալացու գործող պայմանագիրը մադրիդցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը: Մոտակա կես տարին, երևում է, լատինամերիկացիները պետք է ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն ու սպասեն Անչելոտիի գալուն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի անհաջողությունից հետո Բրազիլիայի գլխավոր մարզիչ Տիտեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: