Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հոյնեսը խոսել է Ալաբայի՝ «Ռեալ» տեղափոխության և «Բարսելոնայում» խաղալու երազանքի մասին։
«Մի օր Ալաբան ինձ ասել է, որ երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին։ Կարծում եմ նա չտեղափոխվեց «Բարսա»՝ կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։
«Բավարիա» - «Բարսելոնա» դիմակայությունում ֆավորիտը «Բավարիան» է, քանի որ «Բարսան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կորցրեց իր առանցքային ֆուտբոլիստներին։ Բացի դա այդ ակումբում ֆինանսական ճգնաժամ է». նշել է Հոյնեսը։
Los Merengues, Realmadrid.am