Հինգշաբթի առավոտյան «Ռեալի» ֆուտբոլիստներն սկսել են նախապատրաստվել Լա լիգայի 11-րդ տուրում կայանալիք «Ալավեսի» հետ հանդիպմանը:
Այն խաղացողները, որոնք «Ինտերի» դեմ խաղն սկսել էին առաջին րոպեից, վազքային վարժություններ են կատարել ու վերականգնողկան աշխատանք՝ մարզասրահում:
Կարիմ Բենզեման ու Ալվարո Օդրիոսալան մարզվել են անհատական ծրագրով:
Սերխիո Ռամոսն ու ֆեդե Վալվերդեն շարունակում են վերականգնվել վնասվածքից:
«Ռեալ» - «Ալավես» խաղը կայանալու է նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am