Փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալն» արտագնա խաղում ուժերը չափելու է ՊՍԺ-ի հետ:
Ինչպես հաղորդում է «Սերուցքայինների» պաշտոնական կայքը, հանդիպումը դատելու է իտալացի մրցավար Դանիելե Օրսատոն:
Սա լինելու է 5-րդ դեպքը, երբ Չեմպիոնների լիգայում Օրսատոն սպասարկելու է «Արքայական ակումբի» մասնակցությամբ խաղը:
Ներկայացնում ենք նախորդ 4 հանդիպումները.
1. 2015/16 մրցաշրջան «Ռեալ» - «Մալմյո» (8-0)
2. 2019/20 մրցաշրջան «Գալաթասարայ» - «Ռեալ» (0-1)
3. 2019/20 մրցաշրջան «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» (1-2)
4. 2020/21 մրցաշրջան «Չելսի» - «Ռեալ» (2-0)