Վինիսիուս Ջունիորը կարծում է, որ Nike-ում իրեն չեն գնահատում։ O Globo-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը նույնիսկ կարող է խզել պայմանագիրը, որը նախատեսված է մինչ 2028 թվականը։
Բանն այն է, որ Nike-ը չի ընդգրկել «Ռեալի» ֆուտբոլիստին Մունդիալի համար նախատեսված իր գովազդում։ Նրա փոխարեն այդ գովազդում տեղ են գտել Ռիշարլիսոնը և Ռոդրիգոն։
Այս ամենը և ֆինանսական պայմանները ստիպել են Վինիսիուսին մտածել պայմանագիրը խզելու մասին։
Հատկանշական է, որ Վինին Մունդիալին մասնակցում է հին մոդելի Mercurial խաղակոշիկներով և չի ընտրել նոր թողարկված որևէ մոդել։ Կարծես թե հարաբերությունները իսկապես փչացել են։
Los Merengues, Realmadrid.am