«Ռեալի» նախկին և Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քաջալերել է Կիլիան Մբապեին՝ համարելով, որ նա ամենից շատն էր արժանի նվաճել ոսկե գնդակը։
«Ամեն օր ֆուտբոլային աշխարհում բանավեճեր են տեղի ունենում, և յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ոսկե գնդակի դափնեկիր լինելը։ Նորմալ է, որ բոլոր ֆուտբոլիստները երազում են օրերից մի օր նվաճել այդ մրցանակը, և մենք պետք է հարգենք այդ ձգտումը։ Ինձ համար այս տարի ամենաշատը հենց Մբապեն էր արժանի այդ մրցանակին». Զիդանի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն