Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սևիլիային» և հաղթեց 1։0 հաշվով։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Այսօր մենք լավ խաղ անցկացրեցինք: Խաղացողները գիտեին, որ մենք պետք է հաղթենք: Մենք ուրախ ենք, որ կարողացանք վաստակել 3 միավոր»:
«Մեր որոշ ֆուտբոլիստներ մկանային անհանգստություն (դիսկոմֆորտ) ունեն: Վինիսիուսը դաշտը լքեց թեթև անհանգստությամբ, ինչպես և Չուամենին, իսկ Հաուսենը հարված է ստացել: Տեսնենք, թե նրանցից ով կկարողանա խաղալ «Ատլետիկի» դեմ (23.05, 23:00 ԵԺ): Այսպես թե այնպես, այս խաղացողների անհանգստությունը լուրջ բնույթ չի կրում»:
«Ո՞ւմից եմ ավելի գոհ՝ Վինիսիուսի՞ց, թե՞ Մբապեից: Ես գոհ եմ իմ բոլոր խաղացողներից: Ամեն դեպքում, նրանք երկուսն էլ ներդնում են իրենց ուժերի 100%-ը՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնց բախվում են»:
«Մադրիդի» բախտը շատ է բերել, որ իր կազմում ունի և՛ Կիլիանին, և՛ Վինիսիուսին: Աշխարհի ցանկացած թիմ կցանկանար պայմանագիր կնքել նրանց հետ: Այսօր Մբապեն հիանալի աշխատանք կատարեց, նրա բախտը պարզապես չբերեց գոլ խփելու հարցում: Հուսով եմ՝ «Ատլետիկի» դեմ խաղում նրա բախտն ավելի շատ կբերի»:
«Ատլետիկի» դեմ խաղը «Բեռնաբեուում» հրաժեշտի խաղ կդառնա «Մադրիդի» որոշ խաղացողների համար»:
«Մեր իսպանացի ֆուտբոլիստները հիասքանչ դրսևորեցին իրենց «Սևիլիայի» դեմ: Ես շատ գոհ եմ նրանցից»:
Հայերեն