Իսպանական մի շարք լրատվամիջոցների պմնդմամբ, Մադրիդի «Ռեալը» մտադիր է արդեն այս ձմռանը բաժանվել թիմի հարձակվող Էդեն Ազարից։
Բելգիացու տրանսֆերային իրավունքները պատրաստ է ձեռք բերել անգլիական «Նյուքասլը»։
«Արքայական» ակումբում ցանկանում է բաց թողնել Ազարին, որպեսզի տեղ ազատեն Խվիչա Կվարացխելիայի համար, ով ընթացիկ մրցաշրջանում ուղղակի փայլում է «Նապոլիի» կազմում։
Հիշեցնենք, որ «Սերուցքայինները» հույսեր չեն կապում բելգիացու հետ, իսկ ահա ֆուտբոլիստը առայժմ որևէ ցանկություն չունի ակումբային գրանցումը փոխելու։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում Լա Լիգայում ստացել է ընդամենը 32 րոպե խաղաժամանակ։
Los Merengues, Realmadrid.am