Հոդվածներ

«Ռեալի» 9 ֆուտբոլիստներ չեն մասնակցի Մունդիալ 2022-ին
12.11.2022
3561 0

Բոլոր հավաքականները արդեն ներկայացրել են իրենց հայտացուցակները ԱԱ 2022-ի համար։

«Ռեալի» 9 ֆուտբոլիստներ չեն մասնակցի Մունդիալին։

Ավստրիան, Ուկրաինան և Դոմինիկյան հանրապետությունը ուղեգիր չեն նվաճել, այդ իսկ պատճառով Դավիդ Ալաբան, Անդրեյ Լունինը և Մարիանո Դիասը չեն ուղևորվի Քաթար։

Իսպանիայի հավաքական չեն հրավիրվել Վալյեխոն, Նաչոն, Օդրիոսոլան, Վասկեսը և Դանի Սեբալյոսը։ 

Թոնի Կրոսը ավարտել է իր միջազգային կարիերան։ 

Այս 9 ֆուտբոլիստները կվերադառնան մարզումներին դեկտեմբերի 1-ին։  Մնացած ֆուտբոլիստները, ովքեր մասնակցելու են Մունդիալին, իրենց հավաքականների՝ մրցաշարից դուրս մնալուց հետո կստանան ևս 10 օր հանգստի հնարավորություն։

Los Merengues, Realmadrid.am