Ֆրանսիայի հավաքականում կասկածներ ունեն, որ Կարիմ Բենզեման պատրաստ կլինի ԱԱ 2022-ի մեկնարկային խաղին։
Get French Football News-ի փոխանցմամբ, հավաքականում գտնում են, որ Կարիմը չի կարողանա լիարժեք պատրաստ լինել Ավստրալիայի դեմ կայանալիք հանդիպմանը։ Այն կայանալու է նոյեմբերի 22-ին։
Մկանային խնդիրների պատճառով Բենզեման բաց է թողել «Ռեալի» վերջին 10 հանդիպումերից 6-ը։
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում տեղ չեն գտնի Նգոլո Կանտեն ու Պոլ Պոգբան։ Ռաֆայել Վարանի մասնակցությունը ԱԱ 2022-ին ևս հարցականի տակ է։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am