Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա «Վալենսիա» - «Ռեալ» հետաձգված հանդիպումը։
Լա Լիգայի 12-րդ տուրի այս հանդիպումը պետք է տեղի ունենար նոյեմբերի սկզբին «Մեստալիայում», սակայն հետաձգվել էր Վալենսիայում տեղի ունեցած ջրհեղեների պատճառով։
Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, հանդիպումը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 3-ին։
Ի սկզբանե այն պլանավորած էր անցկացնել հունվարի երկուսին, սակայն իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիան դեմ է եղել այդ ամսաթվին, քանի որ դեկտեմբերի 23-ից հունվարի 2-ը ներառյալ ֆուտբոլիստը ազատված են պաշտոնական խաղերից։
Relevo-ի փոխանցմամբ, երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ցանկացել են մեկ օր ավելի շատ հանգստանալ ու նախապատրաստվել այդ խաղին, այլ ոչ թե կրճատել իրենց արձակուրդն ու խաղադաշտ դուրս գալ հունվարի 2-ին։
Այս ամենով պայմանավորված Իսպանիայի գավաթի խաղարկության «Դեպորտիվա Միներա» - «Ռեալ» ու «Էլդենսե» - «Վալենսիա» հանդիպումները ևս կտեղափոխվեն ու կկայանան հույվարի 6-ին և 7-ին համապատասխանաբար։
Los Merengues, Realmadrid.am