• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բուտրագենիո. ««Լիվերպուլը» բարդ մրցակից է, բայց մենք «Ռեալն» ենք»

Հոդվածներ

Բուտրագենիո. ««Լիվերպուլը» բարդ մրցակից է, բայց մենք «Ռեալն» ենք»
07.11.2022
2296 0

«Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն իր կարծիքն է հայտնել ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին։ 

«Մենք հանդիպելու ենք մեծ պատմություն ունեցող ակումբի։ Կարծում եմ, որ հանդիպումները անց են կացվելու հիանալի մթնոլորտում։ Երկրպագուները սիրում են նման դիմակայությունները։  Գիտենալով հանդերձ, թե ով է մրցակիցը, մենք փորձելու ենք հաղթել ու մտածել չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու մասին։ 

Աշխարհի առաջնությունը ազդելու է մրցաշրջանի երկրորդ հատվածի վրա։ Հույս ունեմ, որ մենք այս դիմակայությանը կմոտենան լավագույն մարզավիճակով։ 

«Լիվերպուլը» հաղթող ակումբ է, իսկ նրանց երկրպագուները սեփական մարզադաշտում միշտ ֆանտաստիկ աջակցություն են ցուցաբերում։ Մրցակիցը բարդ է, բայց մենք «Ռեալն» ենք». նշել է Բուտրագենիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված