Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես բողոք է ներկայացրել Ջուդ Բելինգեմի կարմիր քարտը չեղարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 90+9-րդ րոպեին անգլիացին գոլ էր խփել, իսկ մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկել էր այն՝ բացատրելով, որ դրանից առաջ հնչել է սուլիչը: Անգիացի կիսապաշտպանը անմիջապես ասել էր՝ ինչ է մտածում խաղը սպասարկող պաշտոնյայի մասին:
Relevo-ի հաղորդմամբ, եթե մադրիդյան գրանդի բողոքը մերժվի, Ջուդ Բելինգեմը կորակազրկվի 2 խաղով:
Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր արդյուանվետ ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
Fanat, Realmadrid.am