Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստներն են հավակնում դառնալ ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Նրանք են Օլիվյե Ժիրուն («Միլան»), Ֆեդե Վալվերդեն («Ռեալ Մադրիդ»), Ֆերան Տորեսը («Բարսելոնա») և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»)։
Ժիրուն «Զալսբուրգի» դեմ խաղում դարձավ դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Վալվերդեն իր հերթին գոլ և գոլային փոխանցում գրանցեց իր անվան դիմաց։ Նմանատիպ հաջողություն գրանցեց նաև Նկունկուն։
Իսկ ահա «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am