Իսկոն շատ մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և «Սերուցքայինները» ցանկանում են որոշակի գումար աշխատել նրա տեղափոխությունից։
Զիդանը հույսեր չէր կապում Իսկոյի հետ, և կարծես թե նույնը կրկնվում է նաև Անչելոտիի օրոք։
Այս ընթացքում «Միլանը» շարունակաբար հետևել է Իսկոյի շուրջ ծավալվող իրավիճակին, և իտալական ակումբում մտադիր են այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իսպանացու տրանսֆերային իրավունքները։ «Սերուցքայինները» մոտ 20 մլն եվրո են ցանկանում ստանալ Իսկոյի տրանսֆերի արդյունքում։
Los Merengues, Realmadrid.am