Չնայած այն բանին, որ Դավիդ Ալաբան արդեն հայտարարել է ամռանը «Բավարիայից» հեռանալու որոշման մասին, այնուամենայնիվ դեռ հստակություն չկա, թե որ ակումբում է շարունակելու իր կարիերան ավստարիացի ֆուտբոլիստը։
Ալաբայի համար մղվող պայքարում ֆավորիտներ են համարվում «Ռեալը» և «ՊՍԺ»-ն։ Մի շարք լրատվականներ նշում են, որ ֆուտբոլիստը արդեն իսկ բանավոր համաձայնություն ունի «Արքայական» ակումբի հետ։
Այնուամենայնիվ, նշվում է նաև, որ նա հստակ պահանջ է ներկայացրել «Ռեալին»։ Այն է, Մադրիդ տեղափոխվելու դեպքում մշտական տեղ ունենալ կիսապաշտպանությունում։
Նշվում է, որ ֆուտբոլիստը այդ դիրքում իրեն ավելի հարմար է զգում և ցանկանում է կարիերայի մնացած հատվածում հանդես գալ հենց այդ դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am