Դավիդ Ալաբան գնահատել է իր հնարավոր վերադարձը Մյունխենի «Բավարիա»։
«Ես այդքան հեռու չեմ նայում։ Մադրիդում ես ինձ բավական հարմար եմ զգում։ Ինձ դուր է գալիս «Ռեալը», և ես հստակ նպատակներ ունեմ իմ առջև դրած։ Ուրիշ ոչնչի մասին այժմ մտածել չեմ ցանկանում». նշել է Ալաբան։
31-ամյա պաշտպանը երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբի կազմում։ Մինչ այդ նա 12 տարի հանդես է եկել մյունխենյան ակումբում։
Los Merengues, Realmadrid.am