«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրի խաղում տարած հաղթանակը (1-0):
«Մենք վերահսկում էինք խաղը հենց սկզբից, ու արագ գոլը, ակնհայտ է, շատ օգնեց: Այնուամենայնիվ, ինտրիգը պահպանվեց մինչև վերջ, սակայն հնարավորություններ ունեինք այն սպանելու: Չնշանակվեց 11 մետրանոց, չհաշվվեց մաքուր գոլը:
Կատարեցինք առաջադրանքն ու կանգնեցրինք մրցակցի հարձակումը: Միլիտաոն ու Ռյուդիգերը հիանալի խաղ անցկացրին:
Խաղացողներիս խնդրել էի վերահսկել գնդակն ու ռիսկի չդիմել փոխանցում կատարելիս»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 22 միավորով Պրիմերայի առաջատարն է:
Fanat, Realmadrid.am