Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Կոլոզեում Ալֆոնսո Պերես» ստադիոնում ուժերը կչափի «Խետաֆեի» հետ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Շախտյորին» հաղթելուց հետո Կառլո Անչելոտիի գլխավորած տղաները վերադարձել են «Ռեալ Մադրիդ Սիթի» ու սկսել են պատրաստվել առաջիկա խաղին:
Այն խաղացողները, որոնք մասնակցել են ուկրաինական ակումբի դեմ հանդիպմանը, վերականգնողական մարզում են անցկացրել:
Տիբո Կուրտուան ու Դանի Սեբալյոսը մարզվել են մարզասրահում:
«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին, մեկնարկը՝ ժամը 23:00-ին:
Fenomeno, Realmadrid.am