Հոդվածներ

Շաբաթվա երկրորդ մարզումը «Ռեալ Մադրիդ Սիթիում»
07.10.2020
1742 0

Մադրիդի «Ռեալը» շաբաթվա երկրորդ մարզումն է անցկացրել առանց հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների: Մարզումն անցկացվել է՝ համաձայն Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բժշկական արձանագրության:

Մարզումը մեկնարկել է վարժանքով: Ֆուտբոլիստներն այնուհետև անցել են գնդակով վարժություններին՝ կատարելով կարճ, երկար փոխանցումներ, զարգացրել են հարվածները: 

Էդեր Միլիտաոն աշխատել է խոտածածկին անհատական ծրագրով, իսկ Ազարը, Կարվախալը, Օդրիոսոլան ու Մարիանոն շարունակում են վերականգնվել վնասվածքից: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված