Հոդվածներ

«Ռեալի» հաջողության գրավականը
15.05.2024
1716 0

«Արքայական ակումբը» Իսպանիայի չեմպիոն է և Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից։

Այս հաջողությունների ալիքը ուղիղ պայմանավորված է վերջին 5 տարում ակումբի վարած քաղաքականության հետ։ Վալդեբեբասում հասկանում են, որ ֆիզիկական մարզավիճակը որոշիչ գործոն է ժամանակակից ֆուտբոլում։

Հենց այդ պատճառով էլ ակումբը հրավիրում է շատ երիտասարդ, շատ արագ, շատ ուժեղ ֆուտբոլիստների, որոնք յուրաքանչյուր խաղում վազում են կիլոմետրեր՝ չկորցնելով թարմությունը։ Հասկանալի է, որ այս որակներին պետք է ավելացնել նաև տեխնիկական վարպետությունը՝ համապատասխան «Ռեալի» մակարդակին։

Ֆուտբոլիստները ֆիզիկական լավ մարզավիճակ պետք է պահպանեն երկար ամիսներ և այստեղ կարևոր դեր են խաղում «խելացի» մարզումները։ Խոսքը այնպիսի համալիր մարզումների մասին է, որը թույլ կտա ֆուտբոլիստներին ցուցադրել իրենց լավագույն որակները, աճել, զարգացնել ուժեղ կողմները և ֆիզիկական ուժը ցուցադրել մրցաշրջանի 10 ամիսների ընթացքում։

Դրա համար «Ռեալ Մադրիդը» համագործակցում է Անտոնիո Պինտուսի հետ, որը ֆիզպատրաստության հանճար է և ներկայացնւոմ է իտալական դպրոցը։ Պինտուսը ապահովում է այն ամենը, ինչը հարկավոր է յուրաքանչյուր ֆոուտբոլիստի՝ մրցաշրջանի ցանկացած հատվածի համար։

Եվ սա արդյունքներ է տալիս։ Անգամ Գվարդիոլան, առանց սարկազմի, նշել էլ, որ «Ռեալի» ֆուտբոլիստները աթլետներ են։ Դե ինչ, եթե չես ցանկանում դուրս մնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից, ապա ընդունիր «Ռեալի» ֆորմուլան»։