«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում տարած հաղթանակը (2-1)
«Շատ գոհ եմ խաղից: Գլխավորը գոլային պահեր ստեղծելն է, ու դրանք բազմաթիվ էին: Առաջին կեսում խաղացողները բավական թուլացրին տեմպը: Ընդմիջմանն ասացի, որ պետք է հավաքվել, քանի որ խաղն ավարտված չէ: Վինին, Ռոդրին ու Բենզեման հիանալի էին գործակցում առջևի գծում: Ցանկանում ենք օր առաջ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ խմբային փուլն ուժեր է խլում մեզնից»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Madrid Xtra թվիթերը:
Հիշեցնենք, որ 3 տուրից հետո «Արքայական ակումբը» 100 տոկոսանոց արդյունքով F խմբի առաջատարն է:
Fanat, Realmadrid.am