Հոդվածներ

Պոգբան հերթական անգամ խոստովանել է, որ երազում է խաղալ «Ռեալում»
08.10.2020
1904 0

Ֆրանսիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հերթական անգամ խոստովանել է, որ «Ռեալում» ելույթ ունենալն իր երազանքն է:

«Բոլորս էլ գիտենք, լսել ենք ամեն բան: Ի՞նչ կարող եմ ասել: Այո՛, բոլոր ֆուտբոլիստներն էլ կցանկանային մի օր ելույթ ունենալ «Ռեալում»: Գուցեև դա երազանք է: Ինձ համար դա երազանք է: Ինչո՞ւ ոչ: 

Ամեն դեպքում ես խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» ու սիրում եմ իմ ակումբը»,- ասել է ֆրանսիացի կիսապաշտպանը:

Պոգբայի պայմանագրի ժամկետը մանկունիական ակումբի հետ լրանում է գալիք ամռանը: Կողմերը ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու պայմանագրային իրավունք ունեն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված