Հոդվածներ

27 օրում 9 խաղ. «Ռեալի» լարված գրաֆիկն ԱԱ-ի մեկնարկից առաջ
24.09.2022
2525 0

Աշխարհի 2022 թվականի առաջնությունը մրցաշրջանը ոչ սովորական է դարձնում ակումբների՝ մանավանդ Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների համար: Խմբային փուլը սկսվել է սեպտեմբերի առաջին շաբաթում և կտևի գրեթե երկու ամիս: «Ռեալը» այն կավարտի նոյեմբերի 2-ին՝ «Սելթիկի» դեմ տնային խաղով:

Լա լիգայի առաջատարները հոկտեմբերին շատ լարված են լինելու. Կառլո Անչելոտիի թիմը 27 օրում 9 խաղի պետք է մասնակցի: Հոկտեմբերի 2-ին «սերուցքայինները» տանը ազգային առաջնությունում կմրցեն «Օսասունայի», հետագայում՝ ՉԼ-ում «Շախտյորի» հետ (5.10), Լա լիգայում արտագնա խաղում կմրցեն «Խետաֆեի» հետ (8.10) և կրկին «Շախտյորի» հետ՝ այս անգամ Վարշավայում (11.10):

«Ռեալը» լարված խաղերից հետո 4-5 օր դադար կընդունի և կկայանա առաջին կլասիկոն «Բեռնաբեուում» (հոկտեմբերի 15 կամ 16):

Կլասիկոյից հետո Կառլո Անչելոտի սաները հյուր կգնան «Էլչեին» (19.10) ու կընդունեն «Սևիլիային» (23.10): Լեյպցիգ մեկնումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, իսկ «Ժիրոնան» Մադրիդ կգա հոկտեմբերի 29-ին կամ 30-ին:

Ծանր ամսից հետո «Ռեալին» ևս 3 խաղ է սպասվում նախքան Կատար մեկնելը. «Սելթիկի» դեմ (2.11) և «Ռայոյի» հետ արտագնա խաղ (6.11) ու «Կադիսի» հետ տնային հանդիպում (9.11):


Ամենակարդացված