Իսպանական AS-ի փոխանցմամբ, Դավիդ Ալաբան խուսափել է լուրջ վնասվածքից։ Ֆուտբոլիստը կմնա հավաքականի ճամբարում և չի վերադառնա Մադրիդ։ Մեծ հավանականությամբ նա կկարողանա մասնակցել վաղը կայանալիք Խորվաթիայի ընտրանու դեմ խաղին։
Կարլո Անչելոտին, սակայն, չի ցանկանում ռիսկի դիմել և խաղադաշտ դուրս չի բերի Ալաբային այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ամբողջովին չվերականգվի վնասվածքից։ Իտալացի մասնագետը վստահում է պահեստայինների կազմում ունեցած իր պաշտպաններին։
Հիշեցնենք, որ Ալաբան Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի 70-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Los Merengues, Realmadrid.am