Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը ազատ գործակալի կարգավիճակով համալրեց ֆրանսիական «ՊՍԺ»-ի շարքերը։ Ակումբը այսօր պաշտոնապես տեղեկացրեց այդ մասին։
Ռամոսը երկամյա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալի» կազմում հանդես է եկել 16 տարի շարունակ, սակայն պայմանագրի ժամկետի ավարտից հետո չկարողացավ համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ՝ նոր պայմանագրի կնքման հարցում և ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։
Los Merengues, Realmadrid.am