Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Մալյորկայի» դեմ խաղը
12.09.2022
1467 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Մալյորկայի» նկատմամբ՝ Լա լիգայի 5-րդ տուրում տոնած հաղթանակը:

«Ռեալը» ֆանտաստիկ չէր խաղում, սակայն ավելացրեց 2-րդ կեսում: Խնդիրներն ակնհայտ դարձան, քանի որ «Մալյորկան» շատ լավ էր պաշտպանվում:  Նրանք վտանգավոր էին ստանդարտների ժամանակ: Կարևոր էր, որ մենք հանգստություն էինք պահպանում»,- իտալացու խոսքերը մեջբերում է AS-ը:

«Արքայական ակումբը» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված