Երեկ հայտնի դարձան «Ռեալի» մրցակիցները ՉԼ-ի գալիք մրցաշրջանի խմբային փուլի շրջանակում։
«Սերուցքայինները» F խմբում կմրցեն «Լեյպցիգի», «Շախտյորի» և «Սելթիկի» հետ։
Կարլո Անչելոտին մեկնաբանել է վիճակահանության արդյունքները։
«Այս մրցաշրջանում ՉԼ-ն տարբերվելու է, քանի որ երկու ամսում պետք է անցկացնենք բոլոր հանդիպումները։
Նախորդ մրցաշրջանում մեզ թվում էր, թե ամենահեշտ հանդիպումը լինելու է սեփական հարկի տակ «Շերիֆի» դեմ խաղը, սակայն մենք պարտվեցինք։ Այնպես, որ պետք է հարգենք մրցակցիներին։ Մեզ հեշտ հանդիպումներ չեն սպասվելու։
Նրանք հարգում են «Ռեալին», ու մենք պետք է փոխադարձ հարգանք դրսևորենք». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am